Ասանժն օգնության խնդրանքով դիմել է հայրենի երկրի վարչապետին

Ասանժն օգնության խնդրանքով դիմել է հայրենի երկրի վարչապետին
«Վիկիլիքս»-ի հիմնադիր ավստրալիացի Ջուլիան Ասանժը դիմել Է Ավստրալիայի վարչապետին՝ խնդրելով իրեն եւ իր կայքը պաշտպանել ԱՄՆ-ի կառավարությունից: Ասանժը կարծում է, որ վարչապետ Ջուլիա Գիլարդին պետք է հայտարարի, որ անընդունելի Է ավստրալական կազմակերպությունը ոչնչացնելը, քանի որ «Վիկիլիքս»-ը գրանցված Է Ավստրալիայում: Ասանժը նշել է, որ ինքը ներկայումս ցանկանում է հայրենիք վերադառնալ, սակայն դա դեռեւս հնարավոր չէ: Ի դեպ, նմանատիպ խնդրանքով է հանդես եկել նաեւ Ասանժի մայրը: Ավստրալիայի վարչապետը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել «Վիկիլիքս»-ի հիմնադրի խնդրանքին: