Եմենի նախագահը նույնպես հայտարարել է, որ չի շարունակի պաշտոնավարել

Եմենի նախագահը նույնպես հայտարարել է, որ չի շարունակի պաշտոնավարել
Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել իր նախագահական նախագահական լիազորությունների ժամկետը, ինչպես նաեւ` փոխանցել նախագահական իշխանությունն իր որդուն: Այսպիսի հայտարարությամբ Եմենի նախագահը հանդես է եկել Եգիպտոսի անկարգությունների ֆոնին եւ այն բանից հետո, երբ հունվարի վերջին հազարավոր եմենցիներ դուրս էին եկել մայրաքաղաքի փողոցներ` 30 տարի իր պաշտոնը զբաղեցնող Սալեհին կոչ անելով հրաժարական տալ: