Պետական կարիքների զոհեր ՀԿ (ՊԿԶ)

Պետական կարիքների զոհեր ՀԿ (ՊԿԶ)
Պաշտոն` Շահերի պաշտպանության մասնագետ, լրիվ դրույքով



Տեւողություն՝ 1 տարի



Նստավայրը՝ Երեւան



Աշխատանքի սկիզբը՝ ապրիլի 1, 2011



Աշխատանքի նպատակը եւ պարտավորությունները. Շահերի պաշտպանության մասնագետն իր կողմից մշակած ռազմավարության կատարումով կաջակցի կազմակերպության նպատակի իրագործմանը, այն է` պետական կարիքների համար գերակա շահ ներկայացնող տարածքների բնակիչների իրավունքների եւ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների պաշտպանությունը: Շահերի պաշտպանության մասնագետը պետք է մշակի ՊԿԶ ՀԿ-ի գործունեության եւ մասնավորապես, շահերի պաշտպանության եւ այն հասարակության առավել լայն խավերին ներկայացնելու ռազմավարություն` ներառյալ դրա իրականացման քայլերն ու ժամանակացույցը` հստակ ցույց տալով իրագործման մեխանիզմները, թիրախային լսարանը, հնարավոր գործընկերներին, ինչպես նաեւ հաջողության գնահատման չափանիշները



Կրթություն եւ հմտություններ



- Մագիստրոսի կոչում սոցիալական գիտությունների բնագավառում



- Շահերի պաշտպանության ծրագրերի իրականացման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ



- Միջազգային մարդասիրական եւ զարգացման ծրագրերի հետ համագործակցելու փորձ



Լեզվի իմացություն եւ այլ հմտություններ



- Անգլերեն լեզվի բանավոր եւ գրավոր բարձր աստիճանի իմացություն` զեկույցներ պատրաստելու եւ ուսումնասիրություններ կատարելու



- Համակարգչային գիտելիքներ. MS office, Internet, համացանցի սոցիալական ցանցերի եւ տեղեկատվական միջոցների հետ աշխատանքի փորձ` բլոգ, Wikis, Facebook, YouTube, այլ:



Դիմելու ձեւը



Դիմողները պետք է ներկայացնեն հետաքրքրվածության նամակ` աշխատանքին դիմելու հիմնավորմամբ, եւ կենսագրություն (CV)` հետեւյալ հասցեներով. [email protected] կամ Մ. Խորենացի 27, բն. 46: Հեռ. 010-583818: Մրցույթի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար այցելել careercenter.am եւ pkz.am ինտերնետ կայքերը:



Հայտարարությունն ուժի մեջ է 2011թ. մարտի 16-28-ը, ժ. 17:00-ն