Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 13-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 13-ի համարում

Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանը «կզողներից» չէ:



«Եթե մեղավոր եմ` թող պատժվեմ»,- Մարինե Խառատյանին ասել է  Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝  Բազազը:



Բուռնաշը որոշել է «մանրից» վերացնել «Հրազդան» ստադիոնը: Այն սկզբում սեփականաշնորհել են, հիմա էլ 1 հեկտարն առանձնացրել, որ վրան շինություն կանգնեցնեն: Ճարտարապետները կկարողանա՞ն սրա դեմն առնել:



Իրականում ո՞վ է բռնաբարել 82-ամյա ալավերդցի տատիկին: Էդվարդ Արզումանյանն է հետաքրքրվել կուսությունը կորցրած Ռոզա Մոսինյանի ճակատագրով:



Եզդի Տիտալին ծեծել են դրկից հայ հարեւանները. ազգամիջյան հերթական կոնֆլի՞կտ, թե՞ սովորական խուլիգանություն:



Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ոդիսականը. Ներսես Երիցյանը թաքուն տեր է դարձել մի հսկա ինտիտուտի: Ինստիտուտի տարա՞ծքն է հարմար օբյեկտի համար, թե՞ գիտությամբ զբաղվելու մտադրություն ունի:



«Հիմա ինձ լսեք. էսօր, հենց ստեղ էլ ձեզ գնդակահարելու ենք: Թե ուզում եք` աղոթեք, մի րոպե ունեք»: Եվ դատապարտյալները սկսել են մեկն աղոթել, մյուսը լաց լինել, երրորդը՝ հայհոյել… Կարդացեք Մհեր Ենոքյանի իրապատումը:



Կարեն Ջանիբեկյանին 12 տարի Վահե Շահվերդյանը  «թթու էր դրել», իսկ Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով՝ «8.5», «96 ատամ»-ը խրխինջ են առաջացնում: Սոնա Ադամյանն է ունկնդրել արվեստագետներին:



Այս եւ այլ հետաքրքիր հոդվածներ, լուրեր «Հրապարակի» սեպտեմբերի 13-ի համարում: