Նախկին նախագահները չեն մասնակցի տոնակատարությանը

Նախկին նախագահները չեն մասնակցի տոնակատարությանը
ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հրավիրվել էին մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության միջոցառումներին, այդ թվում՝ «պետական ճաշին, ինչպես նաեւ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին ու տոնական մեծ համերգին»: Սակայն նրանցից եւ ոչ մեկը չի մասնակցի տոնակատարությանը: Ռոբերտ Քոչարյանն այդ օրը երկրից դուրս է գտնվելու: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ  Արման Մուսինյանն էլ չնշեց չմասնակցելու պատճառը, միայն ասաց, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի մասնակցի միջոցառումներին: