Նախկին քաղաքապետը կրկին կառաջադրվի

Նախկին քաղաքապետը կրկին կառաջադրվի
Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական  Արմեն Կարապետյանը, որը 2008թ. ՏԻՄ ընտրություններում պարտություն կրեց ՀՅԴ-ական Արտուր Աթայանից, մարզային մամուլում հայտարարել է, որ եկող տարի նորից կառաջադրի իր թեկնածությունը:



Նա օրերս նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական: Այսինքն՝ գնալով մեծանում է հակասությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ Սյունիքի մարզպետի միջեւ:



Նախորդ ընտրություններում Արտուր Աթայանին պաշտպանում էր Հակոբյանը, իսկ Արմեն Կարապետյանը Լիսկայի թեկնածուն էր: