Արթուր Պետրոսյանը անձնական իրե՞րն է հավաքում

Արթուր Պետրոսյանը անձնական իրե՞րն է հավաքում
Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան, աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը աշխատասենյակից իր անձնական իրերն է հավաքել: Այս պորտֆելը ԲՀԿ-ինն է, եւ քանի դեռ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, միայն Գագիկ Ծառուկյանն է իրավասու իր կուսակցից պահանջելու  հրաժարականի դիմում: Նախարարության աշխատակազմը երեկոյան քննարկում էր իրավիճակի պատճառները, բայց ոչ մի հասկանալի բացատրություն չունեին: Գուցե պատճառներից մեկը նախարարության աշխատակիցների նամակն էր՝ ուղղված ԲՀԿ առաջնորդին, որտեղ նրան խնդրել էին միջոցներ ձեռնարկել Պետրոսյանին կարգի հրավիրելու համար: