Չեն համապատասխանում Հայաստանի ճանապարհներին

Չեն համապատասխանում Հայաստանի ճանապարհներին
երեկ, ժամը-ի սահմաններում Երեւան-Մեղրի ճանապարհի Վայք-Սիսիան հատվածում լռվել էր պաշտպանության նախարարությանը պատկանող, զրահատեխնիկա տեղափոխելու համար նախատեսված քարշակ-մեքենաներից մեկը: Ճիշտ է, ասֆալատը մի թեթեւ թաց էր, բայց հիմնական պատճառը մեքենաների որակն է եղել, այսինքն, մեքենաները, որոնք սեպտեմբերի քսանմեկին էդքան սիրուն ու լավն էին թվում, բացարձակապես չեն համապատասխանում Հայաստանի ճանապարհներին: Ընդ որում, շարասյունը դատարկ է: Կնշանակի այդ մեքենաները նույնիսկ իրենք իրենց չեն կարողանում տեղափոխել, ուր մնաց բեռնված լինեն ասենք հիսուն տոննա տանկերով: Ի դեպ, քարշակները նոր են եւ մեծ գումարներով են գնվել: