Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 16-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» դեկտեմբերի 16-ի համարում
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը տարին է ամփոփել: Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը գտնում է, որ նա շատ վատ է ամփոփել անցնող տարին:



«Մենակ էշի արձան կառուցելով չի», ասում է մի ապարանցին մեկ ուրիշ ապարանցու մասին: Լուսինե Շահվերդյանը խորացել է ապարանյան ինտրիգներում: Խոսքն առաջիկա ընտրությունների մասին է:



Պարզվում է, ոչ միայն բնակարան վաճառելն է բարդ, այլ նաեւ ձեռք բերելը: «Մենք` գնորդներս որս ենք, իրենք` բրոքերները որսորդ, Աստված չանի նրանց ձեռքն ընկնեք», գրում է երկու ամիս անշարժ գույքի շուկան ուսումնասիրած Անի Առաքելյանը:



«Ես չեմ հիշում՝ Բիսմարկն էր, թե Ալեքսանդր 2-րդը, մի անգամ հաճախում է քրեակատարողական հիմնարկ եւ ում հարցնում է, թե ինչի համար է դատապարտված, բոլորը պատասխանում են, որ իրենք անմեղ են»: Հրայր Թովմասյանը նույնպես չի կարծում, որ մարդը կարող է անմեղ բանտում հայտնվել:



Մեկ այլ ցմահ դատապարտյալ՝ Մհեր Ենոքյանն էլ գիրք է գրել, երեկ նրա գրքի շնորհանդեսն էր «Արտբրիջում»:



Արամ Պաչյանն ուզում էր մի լավ բան գրել, բայց իր կարծիքով՝ չի ստացվել: «Գրականությունը մեր տոնն է, մեր չիրականացած ու իրականացած ֆիեստան, որ միշտ մեզ հետ է, մեզ հետ կլինի` անկախ ու կախված ամեն ինչից…» այսպես էլ ավարտում է իր հերթական ստեղծագործության միտքը:



ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը զգուշացնում է ՀՀ ԿԳՆ-ին եւ դասագրքերի մրցույթ անցկացնող հանձնաժողովին, որ ,Հայ ժողովրդի պատմությունե դասագրքում Խորենացու կողքին տեղ պահեն Սյունյաց աշխարհի պատմահայր Լիսկա Սյունեցու համար:



Այս եւ այլ հետաքրքիր լուրեր եւ հոդվածներ կարդացեք «Հրապարակի» դեկտեմբերի 16-ի համարում: