Երբեք չեմ ների

Երբեք չեմ ների
Երեկ Ղարաբաղում սպանված զինվորի մայրը՝ Նանա Մուրադյանը, նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ նա պատժի եւ գործից հեռացնի չափն անցած ոստիկանին, որը փետրվարի 23-ին նախագահական նստավայրի մոտ որդեկորույս մոր ձեռքից խլել էր որդու լուսանկարն ու նետել գետնին: Նա դիմումին կցել է ոստիկանի լուսանկարները, որոնք արվել են սիրողական տեսախցիկներով: «Միգուցե իրեն կներեի ինձ հարվածելու, հրելու համար, բայց երբեք չեմ ների իմ սրբությունը, որդուս` Վալերի Մուրադյանի նկարն անարգելու, անխղճաբար ճմրթելու համար»,-գրել է մայրը: