Պատմվածք գեյի մասին (մաս 36-րդ)

Պատմվածք գեյի մասին (մաս 36-րդ)
Իսպանիա մեկնելուց առաջ Արթուրը հաղորդագրություն ուղարկեց Արամին եւ խնդրեց երեկոյան 9-ին գալ իրենց բնակարան, այնուհետեւ պատգամավոր Գոյունյանին տեղեկացրեց այդ մասին: Արամին թեեւ տարօրինակ թվաց, որ Արթուրը ոչ թե զանգում է, այլ հաղորդագրություն է ուղարկում, սակայն չզանգեց նրան՝ մտածելով, որ չի կարող խոսել: Մինչ իրենց վարձակալած բնակարան գնալը Արամը քրոջն ասաց, որ Անիին պատմել է ճշմարտությունը:



- Անին ի՞նչ ասաց,- հարցրեց Իզաբելլան:



- Նա զարմանալիորեն հասկացող գտնվեց եւ նույնիսկ ինձ օգնելու ցանկություն հայտնեց, սկսեց խորհուրդներ տալ:



- Տեսնո՞ւմ ես ինչ հրաշալի անձնավորություն է քո կողքին, եթե դու կարողանայիր նրան սիրել...



- Բելլա, էլ մի սկսի, հազիվ եմ ճիշտը ասել եւ հիմա ես ինձ ազատ եմ զգում: Գնում եմ Արթուրի մոտ, երեւի կարեւոր բան ունի ինձ ասելու:



Ուղիղ ժամը 9-ին Արամը գնաց այն տուն, որն իր ու Արթուրի հանդիպման մշտական վայրն էր դարձել: Արթուրն այնտեղ չէր եւ չէր էլ գալու, նա արդեն ինքնաթիռի մեջ էր: Փոխարենը եկավ պատգամավոր Գոյունյանը՝ իր կիսահաստավիզ թիկնապահներով:



- Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ, բանալին Ձեզ ո՞վ է տվել,- հանկարծակիի եկավ Արամը:



- Էն մարդն ա տվել, որն ուզում ա, որ դու իմ հետ ըլնես:



- Արթո՞ւրը:



- Բա էլ ո՞վ:



- Հենց հիմա դուրս եկեք այստեղից ու բանալին ինձ տվեք:



- Թե չէ ի՞նչ կանես, կծեծե՞ս,- հեգնեց պատգամավորը:



- Ո՞նց չեք ամաչում, Դուք պաշտոնյա մարդ եք, բա որ մարդիկ իմանան...



- Ինչի քեզ կարելի ա, ինձ չի կարելի՞:



Արամը հասկացավ, որ Գոյունյանն իրեն հանգիստ չի թողնի, եւ որոշեց փախչել, սակայն թիկնապահները կտրեցին նրա ճանապարհը եւ հրեցին-գցեցին անկողնու վրա:



- Ջահել ջան, դու իզուր տեղը քո գլխին պրոբլեմներ մի ստեղծի, ես քեզ լիքը փող կտամ:



- Ինձ Ձեր փողը պետք չի, սրանց ասեք, որ թողեն գնամ:



- Դու ստեղից չես գնա, մինչեւ ես չուզեմ:



- Ինչ էլ անեք՝ Ձեր ուզածին չեք հասնելու:



- Ջահել ջան, ես միշտ եմ իմ ուզածին հասել, բայց ուզում եմ ընենց անեմ, որ քո համար էլ լավ ըլնի, ինչքա՞ն փող ես ուզում:



- Չեմ ուզում, ինձ հանգիստ թողեք:



- Արթուրը քեզ ծախել ա ու լիքը փող ա ստացել դրա համար: Քեզ էլ լիքը կտամ:



- Ասեցի՝ չեմ ուզում,- տեղից վեր կացավ Արամը եւ անմիջապես արժանացավ պատգամավորի ապտակին:



- Չես ուզում՝ կստիպենք: Տղերք, հլը բռնեք սրան, շալվարը վրից հանեք,- իր մանկլավիկներին հրամայեց Գոյունյանը:



Թիկնապահներն իրենց գործը լավ գիտեին: Երեք հաստավիզները միասին հարձակվեցին Արամի վրա: Տղան ամուր բռնեց տաբատը, որպեսզի այն չկարողանան իջեցնել, թիկնապահներից մեկը բռունցքով հարվածեց նրա դեմքին, տղան ձեռքերով ծածկեց դեմքը, այդ ընթացքում հաստավզերից մեկը քաշեց նրա տաբատը: Արամին պառկեցրին փորի վրա, գլուխն ամուր սեղմեցին անկողնուն եւ... Գոյունյանը բռնաբարեց նրան:



շարունակելի