25-ով պակասեց

25-ով պակասեց
Երեկվա դրությամբ Հայաստանի 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 39-ում ավարտվել է թեկնածուների գրանցման գործընթացը: Երեկ եւս 2 թեկնածու ինքնաբացարկ են հայտարարել, իսկ մեկ թեկնածուի գրանցումը հանձնաժողովը մերժել է: Թիվ 13 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտարարել ՀՀԿ-ական Սարգիս Հակոբյանը, այստեղ երկու մրցակից են մնացել՝ ՀԱԿ ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանն ու ՀՀԿ-ական, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը:Թիվ 21 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտարարել Գեւորգ Ասատրյանը, իսկ թիվ 15 ԸԸՀ-ն մերժել է գրանցել փականագործ Աշոտ Ճանճապանյանին: Ընդհանուր հանրագումարում երեկվա դրությամբ  թեկնածուներին գրանցելու համար նիստեր չէին կայացել միայն թիվ 32 եւ 37 ընտրատարածքներում: Երեկվա դրությամբ գրանցման արդյունքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված արդեն 25 թեկնածու դուրս եկավ  ընտրապայքարից: