Ալյուր կամ փող՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար

Ալյուր կամ փող՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար
Մի քանի օր արաջ «Հրապարակը» գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում եւ հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին՝ յուրաքանչյուր անձնագրային տվյալի փոխարեն խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով՝ մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: Արդյունքում երեկ եւ նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց «հասանելիքը», սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին այլուր է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ: Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին: