Պարզվել է՝ Մաքսիմ Գալկինի եղբայրը ՌԴ-ում ունի էլիտար անշարժ գույք

Պարզվել է՝ Մաքսիմ Գալկինի եղբայրը ՌԴ-ում ունի էլիտար անշարժ գույք

Ռուս վտարանդի երգիածաբան Մաքսիմ Գալկինի ավագ եղբայրը՝ գործարար Դմիտրի Գալիկինը, պարզվում է Ռուսաստանում ունի էլիտար անշարժ գույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,3 միլիարդ ռուբլի։ Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկի հաղորդմամբ, Դմիտրի Գալկինի անունով «Նովայա Մոսկվա»-ում ձեւակերպված կա հինգ հողամաս, որոնցից մեկի վրա կառուցված է առանձնատուն՝ 590 քառ մետր մակերեսով։ Նա ունի նաեւ բնակարան Չերյոմուշկի շրջանում, որի մակերեսը կազմում է 103,6 քառ մետր։

Վերջինս արժի 44,3 միլիոն ռուբլի։ Քրեական մեղադրանքի տակ գտնվող Դմիտրի Գալկինը ունի նաեւ վեց միլիոն դոլարի անշարժ գույք Իսրայելում։ Այդտեղ են ապրում Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը՝ Ռուսաստանից հեռանալուց հետո։

Հիշեցնենք, որ նաեւ զինամթերքի արտադրությամբ զբաղվող Դմիտրի Գալկինի մոտ խուզարկություն է տեղի ունեցել հունիսի տասներկուսին։ Հայտնի է նաեւ, որ գործարարը երկքաղաքացի է, իսկ խուզարկությունները եղել են ՌԴ ՊՆ-ում կոռուպցիոն բնույթի խոշոր հանցագործությունների բացահայտումների ընդհանուր շղթայում։