Արդյոք Coca-Cola -ն վերադառնում է Ռուսաստան 

Արդյոք Coca-Cola -ն վերադառնում է Ռուսաստան 

Ըմպելիքների ամերիկյան արտադրող The Coca-Cola Company-ն հայտ է ներկայացրեց «Ռոսպատենտին»՝ Coca-Cola, Fanta եւ Sprite ապրանքանիշների գրանցման համար։ Հայտերը վերաբերվում են ոչ ալկոհոլային, ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներին, գազավորված ջրին եւ այլ արտադրանքի կատեգորիային։ Հիշեցնենք, որ 22 թվականի մարտին Coca-Cola-ն հայտարարել էր, որ դուրս է գալիս Ռուսաստանից՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

Այն ժամանակ ընկերության պորտֆելում եղել են հետեւյալ ընպելիքները՝ Coca-Cola, Fanta, Sprite, BonAqua, Burn, Fuzetea, Rich, Schweppes, Powerade եւ այլն։ Ռուսաստանյան ներկայացուցիչ հանդիսացող Coca-Cola HBC-ը անվանափոխվել էր, դառնալով Multon Partners եւ կենտրոնացել «Մոյա Սեմյա», «Ռիչ» եւ «Դոբրի» հյութերի արտադրության վրա։ Coca-Cola-ի՝ ՌԴ-ում շահերը ներկայացնող իրավաբանները հայտարարել են, որ այս կերպ ընկերությունը փորձում է պահպանել նշված ապրանքանիշների հանդեպ իր իրավունքները, քանի որ համաձայն ՌԴ օրենսդրության, եթե ապրանքանիշը երեք տարվա ընթացքում չի օգտագործվում, ՌԴ տարածում վերջինիս հետ կապված սեփականատիրական եւ այլ իրավունքները կարող են առ ոչինչ ճանաչվել։