Աթոռը  Նիկոլ Փաշինյանի սիամական զույգն է․ հմուտ վիրաբույժը ժողովուրդն է 

Աթոռը  Նիկոլ Փաշինյանի սիամական զույգն է․ հմուտ վիրաբույժը ժողովուրդն է 

Աթոռը  Նիկոլ Փաշինյանի սիամական զույգն է, դժվար է նրան ,,վիրահատել,, հեռացնել աթոռից։ Ինչու՞ է դժվար, շատ պարզ պատճառով․ նրանք միացված ու այնպես են մխրճված միմյանց մեջ, որ հնարավոր չէ բաժանել։ Վերցնենք թեկուզ մարմնամասերից ամենակարևորը՝  ոստիկանությունը։ Ինչպե՞ս բաժանել զույգին, երբ ոստիկանությունը որպես  արյունատար անոթներ՝ հավասարապես  սնուցում է երկուսին էլ։ Ոստիկանությունը իշխանության արյունատար անոթներն է, նա է սնուցում ողջ մարմինը, պահում աթոռը, ըստ այդմ էլ ապահովում իր գոյությունը, սնունդը։ Եվ սպասել, որ սիամական զույգի արյունատար անոթները կարող են դադարեցնել իրենց կենսագործունեությունը, մի տեսակ հեքիաթի ժանրից է։ Սիամական զույգը  պետք է պատրաստ լինի դժվար վիրահատության, որպեսզի աթոռն իր համար կարողանա ինքնուրույն գործել, ինքը՝ իր համար։ Նրանք չեն կարող ապրել, գոյատևել առանց իրար, բայց ելք կա։

 Նման երևույթը բնորոշ է այն իշխանությանը, որն օգտագործում է պետական ողջ համակարգը՝ գլխուղեղից սկսած մինչև արյունատար անոթները, որպեսզի պաշտպանի իր գոյությունը։ Փաշինյանն  իրեն դրսևորում է որպես սիամական զույգի փայլուն օրինակ, որը պետությունը նույնացնում է իշխանության հետ և պետական ողջ լծակներն օգտագործում  ժողովրդի դեմ, որպեսզի նա չկարողանա պետությանը վնասող իշխանություն կոչված պարալիզացված մասը հեռացնել․․․ Միայն հմուտ վիրաբույժը, կոնկրետ դեպքում Ժողովուրդը կարող է հեռացնել իրեն՝ առանց վնասելու պետությունը։ Միայն ժողովուրդը կարող է անջատել սիամական զույգը՝ աթոռն ու նրանից կառչածին։ Միայն ժողովուրդը կարող է անջատել իրարից սիամական զույգին։ Այնպես որ առաջնորդին մեղադրելու փոխարեն համախմբեք ձեր ուժերը,հմտությունը, վարպետությունը, մասնագիտական պատրաստվածությունը և ամեն ինչ տեղը կընկնի։