Սլովակիան նոր նախագահ ունի

Սլովակիան նոր նախագահ ունի

Պետեր Պելեգրինին ստանձնել է Սլովակիայի նախագահի պաշտոնը, տեղի է ունեցել նրա երդմնակալության արարարողությանը:

Նրա առաջին պաշտոնական ելույթը միջազգային հարթակում սպասվում է հունիսի 17-ին. սլովակ ղեկավարը երկիրը կներկայացնի Բրյուսելում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Պելեգրինին առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում, ավանդույթի համաձայն, կայցելի Չեխիա՝ հունիսի 26-ին։

Ավելի վաղ աջակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սլովակիայի նախագահական ընտրություններում հաղթած Պելեգրինին ասել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի հանրապետությունը լինի «խաղաղության, այլ ոչ թե պատերազմի կողմում»։

Ապրիլի 6-ին նա հաղթել է Սլովակիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների ավելի քան 52,12%-ը։ Երկրորդ փուլում Պելեգրինին հաղթել է նախկին արտգործնախարար Իվան Կորչոկին, ով աջակցում էր Ուկրաինային օգնությանը։