Իտալիայի վարչապետը՝ Պուտինի խաղաղության առաջարկի մասին

Իտալիայի վարչապետը՝ Պուտինի խաղաղության առաջարկի մասին

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ։

Ըստ Associated Press-ի, անդրադառնալով Պուտինի՝ հրադադարի առաջարկի մասին հարցին, Մելոնին ասել է, որ դա իրեն «ավելի շատ քարոզչական, քան՝ իրական քայլ է թվում»:

«Եթե նախագահ Պուտինի առաջարկն այսպես է հնչում՝ մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ վարել, եթե Ուկրաինան ճանաչի ներխուժումն Ուկրաինա և հրաժարվի գրավյալ տարածքներից… Այս առաջարկն ինձ առանձնապես արդյունավետ չի թվում», - ասել է Մելոնին:

Մոտավորապես նույն ոգով ավելի վաղ Պուտինի հայտարարությունը մեկնաբանել էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ 

«Բոլորը գիտեն, որ այս առաջարկը լուրջ չէ, այլ կապված է Շվեյցարիայում խաղաղության կոնֆերանսի հետ», - ասել է Շոլցը ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ հայտնելով, որ G7 անդամ երկրների ղեկավարները չեն քննարկել Պուտինի հայտարարությունը Իտալիայի գագաթնաժողովում։
Ռուսաստանի նախագահը հունիսի 14-ին ասել է, որ «անհապաղ» կհրամայի Ուկրաինայում հրադադար հաստատել և բանակցություններ սկսել, եթե Կիևը դուրս բերի զորքերը 2022 թվականին Մոսկվայի կողմից մասնակիորեն գրավված չորս մարզերից՝ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոն և Զապարոժիե, ինչպես նաև հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից։