Կառավարությունը վաղաժամ դադարեցրել է Վարդան Ղուկասյանի լիազորությունը

Կառավարությունը վաղաժամ դադարեցրել է Վարդան Ղուկասյանի լիազորությունը
ՀՀ կառավարությունն այսօր՝ որոշում է ընդունել վաղաժամ դադարեցնել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունը:



Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Վ. Ղուկասյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի վերաբերյալ Գյումրու քաղաքային համայնքի ավագանին 2012 թվականի հոկտեմբերի 9-ին կազմել է N 12 արձանագրությունը, որը ներկայացվել է լիազոր մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:



Վ. Ղուկասյանի լիազորություններն ավարտվելու էին 2012 թ. նոյեմբերի 11-ին: Այս տարվա սեպտեմբերի 9-ին Գյումրի քաղաքում կայացած համայնքի ղեկավարի հերթական ընտրության արդյունքում քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը:



ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պարզաբանմամբ՝ սույն որոշումը ավտոմատ նշանակում է, որ նորընտիր քաղաքապետը մեկ օրվա ընթացքում կանցնի իր պարտավորությունների կատարմանը: