Մի գրպանից` մյուսը

Մի գրպանից` մյուսը
«Շանթ» ընկերության, «Երեւան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է «Շանթի Յուրա» անունով եւ ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմությամբ, նոր բիզնես է  նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ եւ աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել. ««Շանթ» գնումների քարտերի» վրա  է փոխանցվում աշխատավարձի մի մասը, եւ այն  գործում է միայն «Շանթ» սուպերմարկետում, այլ խանութներում այս քարտը պարզապես պլաստիկի կտոր է: Մինչեւ 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է հարյուրից 10 հազարը, ավելի բարձր աշխատավարձ ստացողներից՝ 20 հազարը: Այսպիսով, Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում է մի քանի միլիոն դրամի երաշխավորված առեւտուր: