Օդըն

Օդըն
«Մենք անվանում էինք նրան հանճար-քեռի»,- հետագայում կհիշի նրա ուսանողներից մեկը:  «Բառերն այնպես են ինձ հուզում, ինչպես պոռնոգրաֆիկ սյուժեները»:



 



«Երբ ինձ հարցնում են, թե «ո՞ւմ համար եք գրում», ես հարցնում եմ. «Դուք կարդո՞ւմ եք ինձ»: Եթե նա պատասխանում է` այո, ես հարցնում եմ. «Ձեզ դո՞ւր է գալիս իմ գրածը, եթե նա պատասխանում է` ոչ, ես ասում եմ. «Ուրեմն ես ձեզ համար չեմ գրում»:



 



Աշխարհի ամենահայտնի կնճռապատ դեմքով բանաստեղծ` Վինսթոն Հյու Օդըն` 20-րդ դարի անգլիալեզու պոետիկ խոսքի մեծագույն վարպետներից մեկը, ով, ապրելով 66 տարի, իր հետեւում թողեց սքանչելի եւ մշակութային խոշոր ժառանգություն` ազդեցություն թողնելով ողջ 20-րդ դարի գրականության վրա:



 



Իոսիֆ Բրոդսկու համար Օդընը դարձավ ուսուցիչ, պահապան հրեշտակ, աստված: Նրա նոբելյան դիպլոմը նկարազարդվեց Օդընի պատկերով: «Հաճոյանալով ստվերին» էսսեում  Բրոդսկին Օդընի լուսանկարով հայելում է բանաստեղծ-արարչի ներաշխարհը. «Տարակուսանքով եւ հայացքի սրությամբ բարձրացրած հոնքերի միջեւ հակադրությունը կամ, ավելի ճիշտ` անհամապատասխանությունը, իմ կարծիքով, ուղղակիորեն համապատասխանում է նրա բանաստեղծության ֆորմալ  կողմերին (երկու բարձրացված հոնքեր=երկու հանգեր) եւ դրանց բովանդակության ապշեցուցիչ ճշգրտությանը: Այն, ինչ էջից ինձ էր նայում տարակուսած, հանգավորված երկտողի դիմային համարժեքն էր. ճշմարտություն, որ ավելի լավ է ճանաչվում սրտով: Դիմագծերը կանոնավոր էին, նույնիսկ՝ հասարակ: Այդ դեմքի մեջ պոետիկ, բայրոնյան, դիվային, հեգնական, արծվային, ռոմանտիկ, վշտալի ոչինչ չկար: Ավելի շուտ՝ դա բժշկի դեմք էր, ով հետաքրքրվում է ձեր կյանքով, չնայած գիտի, որ դուք հիվանդ եք: Դեմք, որ շատ լավ պատրաստ է ամեն ինչի, դեմք-հանրագումար»:  Օդընը չէր սիրում իր ամենահայտնի «1 սեպտեմբերի 1939» բանաստեղծությունը: Հեռուստատեսությունը` բացի Չարլի Չապլինի, Մարքս եղբայրների կոմեդիաներից, իսկ ռոքըն ռոլի վրա նա խիստ տաբու էր դրել: Օդընը հավատում էր սատանային եւ մեծ հետաքրքրություն ցուցաբերում իսլանդական սագաների հանդեպ` մոր կողմից համարելով իրեն իսլանդացիների ժառանգորդ:



 



Օդընը հոմոսեքսուալիստ էր: Իր կյանքի զգալի մասը նա անցկացրեց իր մեծ սերերի` Քրիստոֆ Իշերվուդի եւ Չեսթեր Կալմանի հետ: Ժամանակակիցները կհիշեն Օդընին որպես մեծ էրուդիցիայի, սուր հումորի, անվերջ ծխախոտի ծխով պարուրված, դասախոսություններն անընդհատ վերանայող մի մարդու, ով գրում էր ՀԱՆՃԱՐԵՂ բանաստեղծություններ:



 



1973-ի սեպտեմբերի 28-ին, Վիեննայում, ընդհատելով իր դասախոսության եւ բանաստեղծությունների ընթերցումը, Օդընն իր կյանքում վերջին անգամ առանձնանում է հյուրանոցի համարում: