Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևանում

Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևանում
Վաղը վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մայրաքաղաքում կազմակերպելու է Կենդանիների դիմակահանդես-շքերթ: 



Նախատեսվում է, որ Ազատության հրապարակից երթի են ելնելու «կենդանիները», որոնց կմարմնավորեն հարյուրավոր երեխաներ: Նրանք կկրեն որեւէ կենդանու դիմակ կամ զգեստ:

Այնուհետև երթը Հյուսիսային պողոտայով շարժվելու է Հանրապետության հրապարակ, որտեղից էլ նրանք հատուկ ավտոերթով մեկնելու են Երեւանի կենդանաբանական այգի: