Թեկնածուն մեկն է՝ գործող տնօրենը

Թեկնածուն մեկն է՝ գործող տնօրենը
Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացվեին սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 25-ը: Ինչպես եւ կանխատեսվում էր, թեկնածուներ առանձնապես չեղան, հիմնական թեկնածուն մեկն է՝ գործող տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ով  2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը:  Երեկ կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից տեղեկացանք, որ տնօրենի պաշտոնի մրցույթի համար միայն գործող տնօրենն է առաջադրվել: Իսկ դա նշանակում է, որ ընտրության օրը՝  նոյեմբերի 5-ին, անակնկալներ չեն լինի: