Ջիվան Գասպարյանը Աստվածամոր սրբապատկեր ու ոսկե դուդուկ է նվեր ստացել

Ջիվան Գասպարյանը Աստվածամոր սրբապատկեր ու ոսկե դուդուկ է նվեր ստացել
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին ռուսական Սմոլենսկ քաղաքում Սուրբ Աստվածամոր սրբապատկեր են նվիրել, տեղեկացնում են ռուսական աղբյուրները: Նույն աղբյուրները կարծիք են հայտնում, որ Օսկարակիր «Գլադիատոր» ֆիլմն այդքան գրավիչ չէր լինի առանց Ջիվան Գասպարյանի դուդուկի: «Ես սրտով եմ նվագում», ռուս լրագրողներին ասել է Դուդուկի վարպետը: «Դուդուկը Ջիվան Գասպարյանի համար օդ է, առանց դրա կյանք չկա», նկատում են ռուսական աղբյուրները:



 



Սմոլենսկի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ջիվան Գասպարյանն ասել է, որ առաջին անգամ ամերիկյան ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկ ստացել է 1956 թվականին, երբ առաջին անգամ եղել է ԱՄՆ-ում:



 



Ջիվան Գասպարյանն ասել է, որ իր դուդուկը պատրաստված  է ծիրանենու փայտից եւ մոտ 40 տարեկան է: Դուդուկի վարպետը տանը ունի նաեւ 60 տարեկան դուդուկ: Իսկ ծննդյան տոնին Գասպարյանը մի անգամ ոսկե դուդուկ է ստացել, որը փոխանցել է թանգարան: