Փոքրերը միացվեցին մեծերին

Փոքրերը միացվեցին մեծերին
Կառավարության այսօրվա որոշմամբ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին։ Կառավարությունն ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին՝ դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը։