Ժամանակակից դետեկտիվ. «Կինը վանդակում» քրեավեպը` հայերեն

Ժամանակակից դետեկտիվ. «Կինը վանդակում» քրեավեպը` հայերեն
Այս տարվա նոյեմբերի 1-ից Բուկինիստ, Նոյյան Տապան, Նաիրի, Զանգակ և Արտբրիջ գրախանութներում վաճառվելու է ժամանակակից դետեկտիվի ամենահայտնի դանիացի գրող Յուսի Ադլեր-Օլսենի «Կինը վանդակում» վեպի հայերեն թարգմանությունը: Վեպը երրորդ գիրքն է XXI դարի քրեավեպ դետեկտիվ վեպերի մատենաշարի, որը ներառում է տարբեր ազգերի ներկայումս ստեղծագործող լավագույն գրողների երկերի հայերեն թարգմանությունները: «Կինը վանդակում» քրեավեպը առաջիններից է Եվրոպայի երկրների բեսթսելերների ցուցակում: 2011թ. գիրքը ԱՄՆ-ում արժանացել է The New York Times Bestseller կոչման: Հեղինակը ստացել է դետեկտիվ գրողներին շնորհվող Սկանդինավիայի գրեթե բոլոր գրական մրցանակները` ներառյալ Glass Key Award և Golden Laureals մրցանակները: Ինչպես և Ստիգ Լարսենը, Հենրի Մանկելը և Յո Նեսբոն, Յուսի Ադլեր-Օլսենը XXI դարի դետեկտիվի լավագույն գրողներից է: