Կաթողիկոսի անձնական բժիշկը` ԵՊԲՀ ռեկտոր

Կաթողիկոսի անձնական բժիշկը` ԵՊԲՀ ռեկտոր
 Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կադրային փոփոխություն է կատարվել: Ռեկտորի պաշտոնակատար, նույն բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանն այսօր ազատվել  է ռեկտորի պարտականությունների կատարումից, նրա փոխարեն ռեկտորի ժ.պ է նշանակվել համալսարանի մյուս պրոռեկտորը՝ Միխաիլ Նարիմանյանը :



Նշենք, որ  Նարիմանյանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական բժիշկն է: Այս հանգամանքը թերևս նշանակալից կլինի նաև առաջիկայում նախատեսված ռեկտորի թափուր տեղի մրցույթում: Նշենք, որ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թափուր տեղի համար մրցույթն հայտարարվել է հոկտեմբերի 29-ին: