Այսօր տեղի կունենա «Ազատ դեմոկրատներ»-ԲՀԿ հանդիպում

Այսօր տեղի կունենա «Ազատ դեմոկրատներ»-ԲՀԿ հանդիպում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանն այսօր կհանդիպեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին եւ կուսակցության անդամմ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին: 



 



Քննարկվելու է 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը:



 



Նույն հարցով տարբեր ձեւաչափերով քննարկումներ եղել են եւ շարունակվում են: Առանձին հանդիպումների մասնակցում են նաեւ արտախորհրդարանական ուժերը: