ԿԸՀ-ն արտահերթ նիստ կհրավիրի

ԿԸՀ-ն արտահերթ նիստ կհրավիրի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 21-ին` ժամը 18:00-ին, կգումարի արտահերթ նիստ:



 



ԿԸՀ տարածած հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց. 2013թ. տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին, Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգող Գևորգ Կալենչյանի դիմումի մասին: