Սերժ Սարգսյանը սկսել է կոշտ զրույցների շարքը

Սերժ Սարգսյանը սկսել է կոշտ զրույցների շարքը
Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ստացած ձայները տարակուսանք են առաջացրել ՀՀԿ-ում, որովհետեւ մինչեւ ընտրություններ «թիմակիցները» բոլորովին այլ պատկեր են ներկայացրած եղել, եւ անգամ մտահոգություն է եղել, որ հանկարծ «թվերն» այնպիսին չլինեն, ինչպես  Թուրքմենբաշին է ստանում:



 



Եվ քվեաթերթիկների հաշվարկին զուգընթաց ստացվող տեղեկատվությունից խորը «մանթրաժի» վիճակ է ստեղծվել: Այս օրերին Սերժ Սարգսյանը հատ-հատ իր մոտ է կանչում ՀՀԿ տարածքային պատասխանատուներին եւ մեծամասնականով ընտրված պատգամավորներին՝ ճշտելու, թե ինչպես եղավ, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն այդքան ձայն հավաքեց, իսկ հիմա «այս պատկերն ստացվեց»: Ասում են՝ խոսակցությունը բավականին կոշտ է ընթանում: