Ջոն Քերրին կոչ է անում դեռևս չշտապել՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում

Ջոն Քերրին կոչ է անում դեռևս չշտապել՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում

ԱՄՆ-ն մտադիր չէ վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի շրջանակներում կոնկրետ քայլեր չի տեսնում: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի արած  հայտարարությունից:



Ըստ այդմ` Քերրին Իրանից թափանցիկություն է պահանջել, որի շնորհիվ իրենք հաստատ կիմանան, թե Իրանն ինչ է անում իր միջուկային ծրագրի հետ: Նա, մասնավորապես, առաջարկել է մտադրությունների լրջությունն ապացուցելու համար միջազգային փորձագետների համար բացել Ֆորդուի ստորգետնյա գործարանը` ստուգումների համար: Իր հերթին, Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և առաջարկել է վերացնել պատժամիջոցները: