Վրաերթ Երևանում. վարորդը ՊՆ փոխգնդապետ է

Վրաերթ Երևանում. վարորդը ՊՆ փոխգնդապետ է

Դեկտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:




Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 49-ամյա Մարտին Հայրապետյանն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 500 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի հոգեբուժարանի ճանապարհին վրաերթի է ենթարկել 3 հոգու:



 



Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:



 



Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ:



 




Մ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ N բանակային ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ: