ԱԳ նախարարների Հանդիպումը տեղի է ունեցել

ԱԳ նախարարների Հանդիպումը տեղի է ունեցել

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին, ինչպես փոխանցում է «Ազատությունը», իր «Թվիթեր»-ի էջում կարճ հաղորդագրությամբ հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:



 



Երկու նախարարները հանդիպել էին նաև դեկտեմբերի սկզբին` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում տրված ցուցումների համաձայն:



 



Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների ակտիվացման պայմաններում: