Ռուս գործընկերները պարզապես ծիծաղում են մերոնց ձգտումների վրա

Ռուս գործընկերները պարզապես ծիծաղում են մերոնց ձգտումների վրա

Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների մեր աղբյուրներն ասում են, որ այս գերատեսչություններում շնչակտուր աշխատանք է սկսվել տարբեր օրենքների, որոշումների, նորմատիվների մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ:



Հիմնավորումները մոտավորապես այսպիսին են. Բելառուս-Ղազախստան այսինչ համաձայնագրին միանալու համար, ՌԴ այսինչ օրենքի այսինչ կետին մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով եւ այլն: Ռուս գործընկերները պարզապես ծիծաղում են մերոնց պատրաստակամության եւ չեղած միությանն անդամակցելու ձգտումների վրա: Իրենք անգամ վստահ չեն, որ այդ Մաքսային միությունը կայանալու է, բայց հայերը, «ջուր չտեսած՝ բոբիկացել են»: