Յանուկովիչի աչքերը Լուկաշենկոյին ինչ-որ բա՞ն են հուշում

Յանուկովիչի աչքերը Լուկաշենկոյին ինչ-որ բա՞ն են հուշում

Ուկրաինայում տեղի ունեցածը Բելառուսի իշխանություններին ստիպում են քայլեր ձեռնարկել «բելառուսական մայդան» թույլ չտալու ուղղությամբ: Քաղաքական գործիչներն անհանգստանում են, որ Մայդան կարող է ստեղծվել Մինսկում 2015 թվականի աշնանը՝ նախագահական ընտրությունների արդյունքում:



 



Որպեսզի հնարավոր լինի ժողովրդական ընդվզումը ճնշել հենց սաղմնային վիճակում, իշխանությունները պատրաստվում են ընդունել «Ռազմական դրության մասին» օրենքի ծայրաստիճան խստացված տարբերակը, գրում է Gazeta.ru-ն:



 



Արդեն այս շաբաթ բելառուս օրենսդիրները փորձելու են ընդունել «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով զգալիորեն ընդլայնվում է այդ հասկացողությունը և իշխանությանը հնարավորություն կտա վայրկենապես արձագանքել ժողովրդական զանգվածային բողոքներին: