«Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել երկու նոր ֆուտբոլիստի հետ

«Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել երկու նոր ֆուտբոլիստի հետ
Անթալիայում անցկացրած երկշաբաթյա մարզումային հավաքից հետո Հայաստան վերադարձած Մարտունիի «Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել երկու նոր խաղացողների հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


 


Ակումբը համալրել են բոսնիացի Դուշան Մլադենովիչը և չեռնոգորիացի Դարկո Վուչիչը: 22-ամյա Դարկո Վուչիչը, ով դարձել էր «Ալաշկերտի» վերջին ստուգողական խաղի միակ հաղթական գոլի հեղինակը, հարձակվող է: Նրա նախկին ակումբը Մոնտենեգրոյի Տուզի քաղաքի «Դեչիչ» թիմն է: Իսկ ձախ կիսապաշտպան Դուշան Մլադենովիչը Բոսնիա և Հերցեգովինայի «Ռուդար Պրիյեդոր» ակումբից է: Նա 23 տարեկան է: