Ո՞րն է հայկական բրենդը՝ կոնյակը, խաչքա՞րը, թե՞ շախմատը

Ո՞րն է հայկական բրենդը՝  կոնյակը, խաչքա՞րը, թե՞ շախմատը

GK ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանը, որն ստանձնել է Հայաստանի համար ազգային բրենդ ստեղծելու գործը, դեռ ստույգ չգիտի, թե ինչ սիմվոլների վրա է աշխատելու։ Ասուլիսի ընթացքում նա լրագրողներից էր հարցնում, թե ինչպես կցանկանային ներկայացնել Հայաստանը։ Նա համոզված է, որ Հայաստանն առաջիկա 5 տարիների ընթացքում ունենալու է նույնպիսի բարձրակարգ բրենդ, ինչպիսին Շվեյցարիայինն է՝ շոկոլադը. «Լավ լուր ունեմ ձեզ համար։ Պարտադիր չէ նավթային պաշարներ կամ ծով ունենալ, որպեսզի լավ բրենդ ստեղծել։



 



Մենք աշխատելու ենք Հայաստանի բոլոր ոլորտներում»։ Քալաջյանը կարծում է, որ հայ մարդու կերպարը նույնպես բրենդի մի մաս է, եւ նրանք աշխատելու են նաեւ գյուղացու, բանվորի, հասարակ մարդկանց կերպարների վրա. «Եթե որեւէ մեկը թեկուզ լքում է Հայաստանը, նա չի դադարում Հայաստանի կերպարի մի մաս լինելուց»։ Իրենց ընկերությունն աշխատել է Կանադայի, Մեքսիկայի եւ մի շարք հայտնի կազմակերպությունների համար։ Հիմա Հայաստանի բրենդն են ստեղծելու:



 



 ՀՀ կառավարությունը GK ամերիկյան ընկերությանը կտրամադրի 62 մլն դրամ գումար, իսկ ԱՄՆ-ն՝ 255 հազար դոլար։ Գովազդի եւ մենեջմենթի մասնագետ Անուշ Մարտիրոսյանի կարծիքով, հայկական  բրենդը կարող է լինել կոնյակը, խաչքարը, խոհանոցը, գիտելիքը, շախմատը։