Մանկական երկաթուղու տարածքում անվտանգության տեսախցիկներ են տեղադրվել

Մանկական երկաթուղու տարածքում անվտանգության տեսախցիկներ են տեղադրվել

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի, տեսախցիկներով են կահավորվել նաեւ Մանկական երկաթուղու եւ դեպի թունել տանող տարածքները:



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե բացի այս, նշված հատվածներում արդիականացվել է նաեւ գիշերային լուսավորության համակարգը: