ԵԱՀԿ դիտորդները մուտք են գործել Սլավյանսկ

ԵԱՀԿ դիտորդները մուտք են գործել Սլավյանսկ

ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին երկուշաբթի հաջողվել է մուտք գործել Դոնեցկի շրջանի Սլյավյանսկ քաղաք:



 



Ինչպես հայտնում է УНИАН-ը` DW-ին հղումով, որն էլ վկայակոչում է դիտորդական առաքելության անդամին, ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակում պարզում են քաղաքի մոտակայքում շաբաթ լույս կիրակի տեղի ունեցած կրակահերթի հանգամանքները, որի հետևանքով առնվազն՝ 3 մարդ է զոհվել:



 



Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հայտարարության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փորձեր էր անում հասնել Սլյավյանսկ, սակայն չէր կարողանում քաղաք մտնել պետական հաստատությունները գրաված անձանց գործողությունների պատճառով: