Մաշտոցի պուրակից ակտիվիստների են բերման ենթարկել

Մաշտոցի պուրակից ակտիվիստների են բերման ենթարկել

Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել մի քանի ակտիվիստների՝ Դվին Իսայանին, Միքայել Էլիզբարյանին, Աննա Շահնազարյանին, Գևորգ Գասպարյանին։ Վերջիններս բերման են  ենթարկվել, քանի որ իրենց ձեռքերում ցուցապաստառներ են ունեցել և ցանկացել են մոտենալ բեմահարթակին, որտեղից ակտիվիստները մտադրվել են իրազեկել իրենց ակցիայի մասին։



Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր Մաշտոցի պուրակում մասնակցելու է պուրակը Միսաք Մանուշյանի անվամբ վերանվանելու միջոցառմանը, իսկ վաղ առավոտից  ակտիվիստները պայքարում են այդ պուրակի անավանափոխության դեմ։
Մանրամասները քիչ անց։