Նույնսիկ ՀՀԿ-ականների հոսանքն է թանկանալու․ քառյակը հեևողական կլինի

Նույնսիկ ՀՀԿ-ականների հոսանքն է թանկանալու․ քառյակը հեևողական կլինի

 ԱԺ ոչ իշխանական քառյակն այսօր հանդս եկավ ասուլիսով։ Նրանք անդրադարձան իրենց հայտնի 12 կետերին, ինչպես նաև «պարտադիրի» կիրառման ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշումներին։



ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքական որոշում էր, և պետք է այս հարցին քաղաքական լուծում տրվի։



 



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ եթե մինչև աշուն իշխանությունները հստակ քայլեր չձեռնարկեն իրենց ներկայացրած 12 կետերի վերաբերյալ, ապա քառյակը աշնանը համարժեք պատասխան կտա։



 



«Ցավոք պետք է արձանագրեմ, որ այն երեք-չորս ամիսը, որ մենք մտածում էինք, որ պետք է հնարավորություն տրվի, որ իշխանությունը  համարժեք քայլեր ձեռնարկի պետության մեջ վիճակը փոխելու համար, քաղաքական ղեկավարությունը դա բոորովին այլ կերպ  է հասկացել, որ, օգտագոծելով այս պաուզան, այս շոգը, նման որոշումներ է պարտադրում ժողովրդին»,-ասաց Ռ․ Հակոբյանը՝ նկատի ունենալով վերջին երկու որոշումները՝ ապարտադիր կուտակայինն ու էլ․էներգիայի թանկացումը։



 



Հակոբյանը նշեց նաև, որ իրենք հաստատում են իրենց մոտեցումները, և եթե այս իշխանությունը այս քաղաքական պաուզան օգտագործում է, որ կարողանա նման որոշումներ պարտադրել ժողովրդին, ես կարծում եմ, որ քառյակն աշնանը համարժեք պատասխան կտա։



 



Արամ Մանուկյանն էլ ասաց, որ հետևողական ենք լինելու, որովհետև գիտեն, որ կա տեղ չթանկացնելու, համագործակցելու են հասարակ-քաղաքական նախաձեռնությււոնների հետ, և այս հարցը մնում է քառյակի օրակարգում, և մեր պահանջների մեջ է, որ իշխանությունը պետք է լուծի։



 



Ըստ Մանուկյանի՝ թանկացումների այս ուղտը բոլորի դռան առաջ է չոքելու։



«Նույնիսկ Հանրապետականների հոսանքն է թանկանալու»,-նկատեց նա։



 



Էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք փորձելու են մինչև օգոստոսի մեկը իրենց առաջարկները ներկայացնել և պատրաստ են հետևողական լինել, որ իրենց մոտեցումները քննարկվեն և դրանց հետ հաշվի նստեն։



                                                                                                   



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ