Երեկ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Երեկ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Երեկ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այդ մասին թեեւ ոչ մի հաղորդագրություն չտարածվեց, եւ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում էլ տեղեկատվություն չտեղադրվեց, սակայն կարելի է պատկերացնել, թե ինչ հարցերի կարող էր նվիրված լինել այն. սահմանային գոտում լարված իրավիճակ, Տավուշի ռմբակոծություններ, ԵՏՄ անդամագրման հետաձգում, ԵԽԽՎ նստաշրջանում եւ Բաքվում մեզ հետ կապված քննարկումներ, Ռուսաստանի քայլերը եւ ռուսական լիդերների հայտարարությունները մեզ հետ կապված, գուցե՝ տնտեսական խնդիրներ եւ այլն: Ուշագրավ է, որ ԱԱԽ անդամներից նիստին չի մասնակցել միայն Գագիկ Ծառուկյանը: