Վրաց գործընկերների հետ կապի մեջ են

Վրաց գործընկերների հետ կապի մեջ են

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը երեկ վստահեցնում էր, որ վրաց գործընկերների հետ կապի մեջ են՝ Վերին Լարսում աշխատանքներ են տարվում. «Ճիշտ է՝ ճանապարհը գտնվում է այլ պետության տարածքում, բայց մենք շատ ենք կարեւորում այն, որովհետեւ բեռնափոխադրումներն անցնում են այդ ճանապարհով»: Նշենք, որ ոչ միայն ճանապարհն է փակվել, այլեւ գազատարն է վթարվել: Փլուզման հետեւանքով բեռնափոխադրումները դադարեցվել են, մինչդեռ այս ընթացքում մեր կառավարությունը, իրար խառնված, փորձում էր մեծացնել Ռուսաստան արտահանման ծավալները եւ օգտվել տնտեսական պատժամիջոցների պատեհ պահից: