36-ամյա կինը վարսավիրանոցում վնասվածք է հասցրել 27-ամյա տղամարդու

36-ամյա կինը վարսավիրանոցում վնասվածք է հասցրել 27-ամյա տղամարդու

Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում օգոստոսի 28-ին, ժամը 20.55-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորքի 4-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա Արթուր Ա.-ն, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված տարածքում անհայտ անձանց կողմից:



Պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, Բակունցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքին կից վարսավիրանոցում, վիճաբանության ժամանակ, Արթուր Ա.-ին պատճառել է 1978 թ. ծնված Լալա Ա.-ն, որն օգոստոսի 31-ին, ժամը 11.40-ին, կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:



Լալա Ա.-ն ձերբակալված է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: