Վարորդները դժգոհում են, որ տեսուչները հարաքյաթով են խոսում

Վարորդները դժգոհում են, որ տեսուչները հարաքյաթով են խոսում

Քաղաքում տեղադրված արագաչափերից վարորդների դժգոհությունների պատճառներն «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովաննիսյանը չի հասկանում։ Նրա խոսքով՝ արագաչափերի շնորհիվ նվազել են վրաերթերի թիվը․ «Այլ բան է արագաչափերի պատճառով եկած տուգանքների թվերը, որից վարորդներից շատերն են բողոքում և բողոքարկում»։ Հովհաննիսյանի համոզմամբ՝ Ճանապարհային ոստիկանության հիվանդոտ տեղը ճանապարհներին սխալ տեղադրված նշաններերն ու գծանշումներն են։



«Նշանները պետք է տեսանելի լինեն հարյուր մետրից։ Չերևալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ծառի ճյուղերն են փակում։ Մինչ Ճանապարհային ոստիկանությունը գրություն գրի քաղաքապետարանին, որպեսզի քաղաքապետարանը հեռացնի ճյուղը, նա էլ իր հերթին հանձնարարի թաղապետրանին, թաղապետարանն էլ մինչև սղոց ճարի ու ճյուղը կտրի, հազարավոր վարորդներ կտուգանվեն»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Կառավարությունը ունի որոշում, բայց ճանապարհային ոստիկանությունը չի հետևում և պատշաճ չի իրականացնում։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում վարորդներն ավելի հաճախ դժգոհում են ոչ թե նրա համար, որ իրենց անտեղի են տուգանել, այլ դժգոհում են Ճանապարհային ոստիկանության տեսուչների վերաբերմունքից։ «Վարորդները դժգոհում են, որ տեսուչները հարաքյաթով են խոսում, հրամայական տոնով։ Այս ամենը պետք է վերանայել և պետք է նմանատիպ տեսուչներին արգելել աշխատել»,-ասաց Հովհաննիսյանը։