Պետական սահմանն ապօրինի հատելու համար հետախուզվողին ՀՀ են բերել օդանավով

Պետական սահմանն ապօրինի հատելու համար հետախուզվողին ՀՀ են բերել օդանավով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 53-ամյա Հայկ Խ.-ին:



Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի մեղադրանքով: