Գվարդիականները պահանջում են պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հրաժարականը

Գվարդիականները պահանջում են պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հրաժարականը

Ուկրաինայի ազգային գվարդիայի գումարտակների հրամանատարները պահանջում են պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի և գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյի հրաժարականը: Գվարդիականները պնդում են, որ իրենք Իլովայսկում շրջապատման մեջ են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարների մեղքով:



«Մենք հայտնվեցինք շրջապատման մեջ ոչ թե այն պատճառով, որ վատն էինք, կամ՝ հիմար, այլ առաջին հերթին «Д» սեկտորի, իսկ ավելի ստույգ գեներալ Լիտվնի դավաճանության պատճառով»,- հայտարարել է «Դնեպր-1» գումարտակի հրամանատար Յուրի Բերյոզան:



Նա նաև հավելել է, որ իրենք հանդիպել են նախագահ Պորոշենկոյի հետ, ում փոխանցել են իրենց միակ պահանջը՝ պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հրաժարական:



«Իսկ ինչ վերաբերում է գեներալ Լիտվինին, ապա նա պետք է պատասխան տա օրենքով»,- ասել է ազգայինգվարդիական Յուրի Բերյոզան: