Օբաման խոստացել է պատժել բրիտանացուն գլխատած գրոհայիններին

Օբաման խոստացել է պատժել բրիտանացուն գլխատած գրոհայիններին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է բրիտանացի Դևիդ Հեյնսի սպանությունը, ով գլխատվել էր «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» (ԻԼԻՀ) ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները։



«Մենք կաշախատենք Մեծ Բրիտանիայի և շրջանում ու ամբողջ աշխարհում միջազգային լայն կոալիցիայի հետ համատեղ, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր մեղավոր են այդ սարսափելի գործողության համար, և որպեսզի վերացնենք այդ սպառնալիքը մեր երկրների, շրջանի և ամբողջ աշխարհի ժողովուրդների համար»,- ասվում է Օբամայի հայտարարությունում։



Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարաչպետ Դևիդ Քեմերոնը Հեյնսի մահապատիժն անվանել է «չարության ակտ» և նրա հարազատներին խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի մարդասպանները հայտնվեն դատարանի առաջ։