ԱՄՆ-ը, «Իսլամական պետությանը» հարվածելու իր գործողություններում կլինի անկաշկանդ

ԱՄՆ-ը, «Իսլամական պետությանը» հարվածելու իր գործողություններում կլինի անկաշկանդ

ԱՄՆ-ը մտադիր չէ Սիրիայի ղեկավարության հետ համակարգել սիրիական տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելու իր գործողությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ դրանք կորպորատիվ ջանքեր չեն:



«Մենք, իհարկե, չէինք ցանկանա կոնֆլիկտ ունենալ և կցանկանայինք վստահ լինել, որ նրանք (սիրիացիները) չեն ձեռնարկի մի բան, որը կարող է է՛լ ավելի լրջորեն վշտացնել մեզ»,- ասել է դիվանագետը:



Պետքարտուղարը նշել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս մի շարք երկրներ պատրաստ են ռազմական օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ին իսլամիստների դեմ պայքարում: