ԵԺԿ վեհաժողովին մասնակցելու համար Աշոտյանը երկօրյա արձակուրդ է վերցրել

ԵԺԿ վեհաժողովին մասնակցելու համար Աշոտյանը երկօրյա արձակուրդ է վերցրել

Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել։



Այս մասին հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը և տեղեկացնում, որ Արմեն Աշոտյանը երկօրյա արձակուրդում է և նոյեմբերի 17-ից 18-ը մասնակցում է կուսակցական միջոցառման, այնուհանդերձ հնարավոր են հանդիպումներ և քննարկումներ Եվրամիության կրթության պատասխանատուների հետ։